34675 դիտում
19:37 15-06-2017
«Էներգաչափ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի լաբորատորիայի պետը, ըստ տեղեկությունների, մահացել է ոչ թե ավտովթարից, այլ հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ հունիսի 14-ին, Երևանում 61-ամյա տղամարդու մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:15-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանով փողոցի թիվ 6/1 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակիչ, 61-ամյա Արմեն Ավետիսյանի վարած BMW -318 մակնիշի 11 ՍՍ 758 համարանիշի և Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 28-ամյա Նարեկ Վիրաբյանի վարած Mercedes մակնիշի 98 NX 008 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ճանապարհաին ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Այսօր՝ հունիսի 15-ին զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ վարորդներից Ա. Ավեստիսյանը մահացել է վթարի հետևանքով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Ա. Ավետիսյանը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, հետևաբար, նրա մահը կապ չունի վթարի հետ:
Ինչպես նա, այնպես էլ Mercedes-ի վարորդը վթարային իրավիճակ չեն ստեղծել:
Գ. Շամշյանի տեղեկությններով՝ մահացած Ա. Ավետիսյանը աշխատում էր «էներգաչափ» ՓԲԸ-ում՝ որպես Երևան քաղաքի լաբորատորիայի պետ:
ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+