211652_close_icon
views-count9299 դիտում article-date 12:40 16-06-2017

Հուլիսին տեղի կունենան Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հերթական բանակցությունները

ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի միջև հերթական հանդիպումըկարող է տեղի ունենա հուլիս առաջին կեսին, Պրահայում։ Այդ մասին TASS-ին հայտնել է Աբաշիձեն։ «Պարոն Կարասինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հերթական հանդիպումը կկայանա Պրահայում, հուլիսի առաջին տասնօրյակում»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ քննարկվելու են վերջին ամիսների ընթացքում կուտակված հարցեր, որոնք վերաբերում են առևտրի, տնտեսության, մշակույթի և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը։ Հիշեցնենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական կապը խզվել է 2008 թվականից։ Որպես միջնորդ երկիր՝ երկու երկրների շահերը ներկայացնում է Շվեյցարիան։

Նմանատիպ նյութեր