4519 դիտում
13:10 23-05-2018
ՄԻԵԴ-ում այսօր տեղի կունենան Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցով վերջին բաց լսումները
Այսօր Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, տեղի են ունենալու Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայցով վերջին բաց լսումները: Հաղորդում է [url=https://www.radiotavisupleba.ge/a/29244673.html]«Ազատությունը»[/url]:
Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին երեկ ասել է, որ ստրասբուրգյան դատարանի նիստին Վրաստանի կառավարության ներկայացուցիչները պաշտպանելու են իրենց թիմային աշխատանքի արդյունքները:
2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս - վրացական կարճատև պատերազմի հետաքննության գործով պաշտոնական Թբիլիսին 700 նոր ապացույցներ է ներկայացնելու Եվրոպական դատարանին:
«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Գիա Բոկերիան հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Ստրասբուրգի դատարան ներկայացված հայցը շատ լուրջ է, շատ ճշգրիտ և շատ լավ պատրաստված: Նրա խոսքով՝ եթե գործը ճիշտ վարեն, արդյունքը միայն մեկը կլինի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից խախտվել է Եվրոպական կոնվենցիան:
Նմանատիպ նյութեր
772 դիտում
16:32 09-04-2024
ՄԻԵԴ-ը Վրաստանի հայցով վճիռ է կայացրել ընդդեմ Ռուսաստանի
9903 դիտում
08:51 28-04-2018
ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումները Հայաստանում վերջին զարգացումների մասին. «Ամերիկայի ձայն»
9299 դիտում
12:40 16-06-2017
Հուլիսին տեղի կունենան Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև հերթական բանակցությունները
Այս բաժնից
1024 դիտում
21:10 26-12-2024
Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը
832 դիտում
20:04 26-12-2024
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
802 դիտում
19:25 26-12-2024
Բոսնիայի անվտանգության նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով