43761 դիտում
13:01 16-06-2017
Դիվանագիտական համարանիշներով Ջիպի օրինախախտ վարորդը անպատիժ չմնաց. ինչպես կասեր Հովիկ Աբրահամյանը, նրան «բամփեցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 15-ին, Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Mercdes G մակնիշի 40 T 070 AM համարանիշի ավտոմեքենայի վարորդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրինախախտ վարորդը Իսահակյան փողոցում ավտոմեքենան կայանել էր մայթին՝ չթույլատրելի հատվածում, իսկ համարանիշներն էլ դիվանագիտական էին։
Երևի վարորդին թվացել է, որ ինքը «վերին արտի ցորենն է», ու իր դիվանագիտական համարների համար Երևանի «գաի» աշխատակիցները, ինչպես ասում էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «չեն բամփի»։
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին ու ավտոմեքենաների սեփականատերերին, որ չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ անկախ ավտոմեքենայի մակնիշից, սեփականատիրոջից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
24858 դիտում
13:05 05-06-2015
Ինչո՞ւ է Ազգային ժողովի համարանիշներով Ջիպի վարորդը խախտում երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
19820 դիտում
14:04 09-03-2014
Ողբերգական վրաերթ Երեւանում. Ջիպի վարորդը անօգնական է թողել իր զոհերին ու դիմել փախուստի