211652_close_icon
views-count2150 դիտում article-date 20:02 21-06-2017

Բուժաշխատողի օրվա առթիվ Երևանի քաղաքապետի պատվոգրեր են հանձնվել բուժաշխատողներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հյուրընկալել է մայրաքաղաքի բուժհաստատությունների մի շարք աշխատակիցների: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ, Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում իրականացվող բարեփոխումներն ու ժամանակակից բուժսարքավորումներով համալրումները շարունակելու են մնալ Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում և արվելու է ամեն ինչ՝ քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումն ապահովելու համար: Այնուհետև փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Բուժաշխատողի օրվա առթիվ, անձնուրաց և անբասիր աշխատանքի համար Երևանի քաղաքապետի պատվոգրեր է հանձնել «Նոր Արաբկիր» ԱԿ» ԴՓԲԸ-ի տեղամասային թերապևտ Սիրվարդ Դավթյանին և «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տեղամասային մանկաբույժ Գոհար Ամատունուն: Իսկ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ի բժիշկ-էնդոկրինոլոգ Իրինա Մկրտչյանն ու «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի բժիշկ-ներզատաբան Անահիտ Հարությունյանն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: Մեկ անգամ ևս շնորհավորելով պարգևատրվածներին, Դավիթ Օհանյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: [b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր