Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են Մեքքայում ահաբեկչական գործողության կանխման մասին։
Ինչպես հաղորդում է BBC-ն, կասկածյալ մահապարտի թիրախը եղել է մուսուլմանների գլխավոր աղոթատեղին՝ ալ-Հարամ մզկիթը։
Վերջինս չի հասցրել հասնել այնտեղ, սակայն պայթուցիկը գործի է դրել կից շինությունում։ Պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է, 11 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Վիրավորների մեջ անվտանգության աշխատակիցներ կան։
Ոստիկանությունը ձերբակալել է 5 հոգու։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։