211652_close_icon
views-count3310 դիտում article-date 13:24 27-06-2017

Փհենյանը Թրամփի վարած քաղաքականությունն անվանել է «21-րդ դարի նացիզմ»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը կարող է համեմատվել նացիստական Գերմանիայի վարած քաղաքականության հետ միայն, ասված է Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հոդվածում։ Հոդվածը գրվել է երկու երկրների միջև հարաբերությունների հերթական սրացման ֆոնին, որն առաջացավ այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայում 18 ամսվա ազատազրկումից հետո ամերիկացի ուսանողին կոմայի մեջ տեղափոխեցին հայրենիք և օրեր անց նա մահացավ։ «Ամերիկայի սկզբունքը ամենավերին կետում է. այն է՝ ռեսուրսների ու ռազմական ուժի օգնությամբ գերիշխանության ամրապնդում, ինչպես որ եղել է հիտլերյան ժամանակաշրջանում»,-ասված է հոդվածում։ Մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետևում է Հիտլերի վարած բռնակալ քաղաքականությանը՝ բոլոր պետություններին բաժանելով թշնամիների ու բարեկամների, որպեսզի արդարացնի իր բռնաճնշող քաղաքականությունը։ «Թրամփի աշխարհայացքը հետևյալն է՝ ողջ աշխարհը պետք է զոհաբերվի՝ հանուն Միացյալ Նահանգներում բարեկեցիկ կյանքի»,-ընդգծում է գործակալությունը։

Նմանատիպ նյութեր