2645 դիտում
22:11 09-05-2019
Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքական ուղղություններից որևէ մեկը թույլ է կամ զիջում է նախկինների վարած քաղաքականությանը. Սոս Ավետիսյան. Tert.am
Հայաստանի արտաքին քաղաքականությունը թույլ չէ և չի զիջում նախկինների կողմից վարվող քաղաքականությանը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/05/09/sos/2994938?fbclid=IwAR0CC32KnMQ3WIDiPQaESAZozZucUYKKDkViBlqe7_cVCPYm8jZDkux4c-Y]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով քաղաքագետների այն կարծիքներին, թե Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 1 տարին ամփոփող 100 փաստերի թվում արտաքին քաղաքականությանը վերաբերող փաստեր չհրապարակեց, ինչը նշանակում է, որ ձեռքբերումներ այս ոլորտում չկան:
«Տեսել եմ, թե որ քաղաքագետներն են նման միտք հայտնում: Նրանք մի ժամանակվա վարձկան փորձագետներն են»,- ասաց Սոս Ավետիսյանը:
Նա մեջբերեց վարչապետի հայտարարած 69-րդ փաստը, թե փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը։ «Դիվանագիտական կորպուսի թարմացումը շատ կարևոր ձեռքբերում է: Ես այս մասին խոսել եմ դեռ շաբաթներ առաջ: Երեկ խորհրդարանում հնչեց Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի մասին: Պլանավորված է բարձր մակարդակի հանդիպում դեպի Չինաստան, որը նոր հիմքի վրա է դնում հայ-չինական հարաբերությունները: Մինչ այս չի եղել Չինաստանի հետ ռազմավարական պլանավորված աշխատանք: Չինաստանի հետ նախկինում ինստիտուցիոնալ շատ կարևոր պահեր են բաց թողնվել, հիմա այդ քայլերն արվում են»,- նշեց նա:
Բացի այդ, ըստ պատգամավորի, շատ կարևոր է այն հարաբերական անդորրը, որը կա սահմանագծում. «Ճիշտ է՝ մեկ-մեկ հրադադարը խախտվում է, բայց իրավիճակը հանդարտ է»:
Խոսելով այն թեզի մասին, թե «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները գրողի ծոցն են գնում», Սոս Ավետիսյանը նշեց, որ Հայաստան էր ժամանել Միացյալ Նահանգներից պատվիրակություն՝ ներկայացնելով զարգացման ընթացքը, ինչը ցույց է տալիս հարաբերությունների կայունությունը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/09/sos/2994938?fbclid=IwAR0CC32KnMQ3WIDiPQaESAZozZucUYKKDkViBlqe7_cVCPYm8jZDkux4c-Y]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»