211652_close_icon
views-count32980 դիտում article-date 15:57 29-06-2017

Երևանի քաղաքապետարանն ու Ճանապարհային ոստիկանությունը «զսպաշապիկ հագցրեցին» Սլավոնական համալսարան այցելող որոշ դատարկագլուխ «շումախերների». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, որպեսզի ճանապարհային երթևեկությունն անվտանգ լինի։ Դրա վառ ապացույցն է մայրաքաղաքի որոշ դպրոցների առջև տեղադրված արագաչափերն ու ստեղծված արհեստական անհարթությունները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 29-ին, Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության հսկողության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցում՝ Իսակովի անվան դպրոցի առջև, Երևանի քաղաքապետարանի կողմից ստանդարտներին համապատասխան արհեստական անհարթության վրա կատարեցին գծանշումներ՝ հետիոտնային անցման համար։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված փողոցում հաճախակի էին տեղի ունենում ավտոպատահարներ, վրաերթեր, անգամ՝ մահվան ելքով, իսկ դպրոցի հարևանությամբ է գտնվում է նաև Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանը, որտեղ այցելող որոշ պնդաճակատ ու «կոկոնները տաքացրած ոսկե» երիտասարդներ իրենց դնում էին Շումախերի տեղը և մինչև վերջ սեղմում էին ավտոմեքենայի գազի սեղմակը, ու հիմա դպրոցի մոտ ստեղծված արհեսական անհարթությունը մասամբ կզգաստացնի այդ «վայ-շումախերներին» և ավտովթարներն ու վրաերթերն էլ կպակասեն։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր