211652_close_icon
views-count64066 դիտում article-date 23:51 29-06-2017

Դիլիջանի թունելում 51-ամյա վարորդը բեռնատար Volvo-ով բախվել է 26-ամյա վարորդի BMW-ին. ժամանած ԱՊՊԱ գործակալն էլ նեղսրտել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 29-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել էին Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Գեղամ Մանուկյանի վարած Volvo մակնիշի 547 AD 61 համարանիշի և Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 26-ամյա Միքայել Սարգսյանի վարած BMW մակնիշի 19 ՏM 999 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Քանի որ թունելում առաջանում էր հսկա խցանում և Volvo-ի վարորդն էլ ընդունել էր իր մեղքը, որ ինքը BMW-ի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ավտոմեքենաները դուրս էին հանել վթարի վայրից՝ մինչ կժամանեին ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, սակայն ժամանելով վթարի վայր, ԱՊՊԱ-ի գործակալները տարակուսել էին, ասելով ՝ թե ինչի եք մեքնաները տեղաշարժել, հավաքվածներն էլ կատակում էին, ասելով. «Դե, արի Մեծն ԱՊՊԱ-ին ասա, որ մեկուկես ժամից ավել սպասել են, իսկ թունելում առաջացած խցանումն էլ հնարավոր էր մեկ այլ վթարի պատճառ դառնար»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր