118702 դիտում
08:28 30-06-2017
Արտակարգ իրավիճակ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տան մոտ. 190 մետր բետոնե հենապատը փլուզվել է, տարածքում տիրում է գարշահոտություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի թիվ 6 տան հարևանությամբ գտնվող բետոնե հենապատը փլուզվել է, կա վտանգ, որ մի հատված էլ կփլուզվի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտ 190 մետր բետոնե հենապատը փլուզվել է՝ փակելով հետիոտների համար անցուդարձի ճանապարհը և երջանիկ պատահականություն է, որ այդ պահին նշված վայրում անցորդներ չեն եղել, իսկ հարևաններն էլ ասում էին. «Երեխաները այս հատվածում են խաղում, ու միշտ մարդիկ են գնում-գալիս, երևի Աստծո կամոք էր, որ այդ պահին մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում զոհեր կունենայինք»:
Գ. Շամշյանը հայտնում է, որ փլուզման հետևանքով վնասվել է Արթուր Առաքելյանին պատկանող ավտոմեքենան։ Թե ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը, դեռևս պարզ չէ: Հենապատի փլուզման հետևանքով երևում է արդեն, որ այդ հատվածում տիրում է հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն, մինչդեռ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ և սանմաքրման ծառայությունների աշխատակիցները մի՞թե չգիտեն այդ բարձիթողի վիճակի մասին, երբ իրենց վարչական շրջանում ստեղծվել է «մինի» աղբանոց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+