47730 դիտում
20:51 04-07-2017
Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Վանաձորում, մի ամբողջ թաղամաս 7 օր է ջուր չունի, տեղական իշխանիկները հօդս են ցնդել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մեկ շաբաթից ավելի է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի 5 հազար հոգուց ավելի բնակիչներ հայտնվել են տեղական իշխանիկների քար անտարբերության կիզակետում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իրեն պատեպատ է տալիս, որ ավագանու նիստեր տեղի չեն ունեում հայտնի պատճառներով, իրեն ընտրած Տարոն 4 թաղամասի բնակիչները գտնվում են «ջրադուլի» մեջ: Չգիտես ինչու Վանաձորի մեծն քաղաքապետին չի հետաքրքրում իր բնակչի մաքրության վիճակը: Բնակիչները զրկված են ջրից, իսկ պատկան մարմինները միայն մտածում են իրենց թափանները լցնելու մասին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ջրին կարոտ բնակիչներն ասում էին.
«Օրեր առաջ երբ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցություն անցկացնելու նպատակով ժամանել էր Լոռու մարզ, որոշել էինք ամբողջ բնակիչներով մեր ու մանուկ, ահել-ջահել ի նշա բողոքի Լոռու մարզպետարանի դիմաց դատարկ դույլերով ակցիա անեինք: Նույնիսկ պատրաստ էինք տանը կուտակված լվացքը բերեինք մարզպետարան:
Իմանալով, որ այդպիսի բողոքի ակցիա ենք ուզում անենք, ափալ-թափալ ջրմուղից ու քաղաքապետարանից եկան թաղամաս ու ասացին, որ խնդիրը լուծվել է, մի քանի ժամից կանոնավոր ջուրը կստանաք: Մենք էլ մաքուր լոռեցու կերպարով հավատացինք նրանց:
Սակայն վարչապետը գնաց, իսկ մեր ջրի պռունկին հայտնված 7-գլխանի հրեշը մնաց: Թե ով է էդ 7-գլխանի հրեշը՝ չգիտենք: Դրան միայն կկարողանա գլխատի մի ասլան ու կտրիճ մարդ: Իսկ մեր քաղաքապետարանում նման ասլան մարդ չկա՝ ինչքան էլ որոշ մարդկանց ազգանունը Ասլանյան լինի:
Հուսով ենք, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը իր հսկողության տակ կվերցնի այս խնդիրը, ու ամառվա այս տապին ինքը կդառնա էն ասլան տղեն, ով կգլխատի 7- գլխանի հրեշին»:
[b]Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
29830 դիտում
11:15 22-01-2025
Խոշոր հրդեհ՝ Երևանում. ՀՀ ՆԳՆ-ի մոտ «Mercedes»-ում հրդեհ է բնկվել. այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ