9721 դիտում
20:14 06-07-2017
Նամակ՝ Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյին, համանախագահներին, ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովին
Հուլիսի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար և ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, նամակով դիմել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, համանախագահներին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին՝ վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրադրության սրմանն ուղղված գործողությունների կապակցությամբ:
Նամակում մասնավորապես նշված է.
«Անցած շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար խախտել է 1994-1995 թթ. ռազմական գործողությունների և կրակի դադարեցման եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հուլիսի 4-ին Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Ի պատասխան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հարկադրված է եղել միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին դիմակայելու համար: Լեռնային Ղարաբաղի դիրքերը թիրախավորվել են տեղանքից, որտեղ գտնվում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունը: Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործում է սահմանամերձ բնակչությանը որպես կենդանի վահան՝ խոցելու Արցախի տարածքը: Այս փաստը միջազգային հանրությանը ներկայացվել է բազմաթիվ առիթների դեպքում:
Ներկայում Բաքուն փորձում է մանիպուլյացիայի ենթարկել քաղաքացիական կորուստների փաստը՝ նպատակ ունենալով միջազգային հանրության և մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը շեղել միջազգային մարդասիրական իրավունքի այն կոպիտ խախտումներից, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անցած տարվա ագրեսիայի ընթացում և ուղեկցվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ վայրագություններով, երեխաների սպանություններով, տարեցների նկատմամբ բարբարոսական գործողություններով, «Իսլամական պետություն» խմբավորման ոճով գլխատումներով:
Բաքվի ռեժիմի կողմից սադրանքներ նախաձեռնողները և իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական սադրանքներն ընդգծում են 2016 թ. մայիսի 16-ի Վիեննայի և 2016 թ. հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում շփման գծում իրավիճակի կայունացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների, 1994-1995թթ. եռակողմ հրադադարի պայմանագրերի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման կարևորությունը, ինչը հիմք կհանդիսանա նոր միջադեպերի կանխարգելման, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հանձնառության վերահաստատման, հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկի համար, ինչին աջակցում են նաև ԵՄ-ն և Եվրոպական խորհրդարանը»:
Նմանատիպ նյութեր
1180 դիտում
15:38 21-02-2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին
1368 դիտում
11:43 20-08-2014
Սաակաշվիլիի վերադարձրած վերարկուն և կոստյումները հանձնել են Անհետացած իրերի բյուրոյին
1670 դիտում
12:51 07-11-2015
Ռուսաստանը խնդրել է ԱՄՆ-ի Դաշնային հետաքննությունների բյուրոյին օգնել հետաքննել Եգիպտոսի ավիավթարը
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»