211652_close_icon

Շատ շուտով կունենանք շատ ավելի ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թիվը. Արթուր Ջավադյան

views-count9747 դիտում article-date 21:50 06-07-2017
«Մեզ այս պահին ոսկու պաշար պետք չի, բայց շատ շուտով ունենալու ենք բավականին լուրջ ոսկու պաշարներ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: ԿԲ նախագահը հայտնեց, որ այժմ ծրագիր է իրականցվում համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ ընկերության հետ, որպեսզի կառուցվի ոսկու զտարկման (աֆինաժի) գործարան, որի հնարավորությունը տարեկան մինչև 10 տոննա է լինելու: «Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թիվը»,- նշեց Արթուր Ջավադյանը: ԿԲ նախագահը հիշեցրեց, որ Հայաստանում ոսկու պաշարը 2004թ.-ին եղել է 1.6 տոննա. «Այդքան մեծ պաշար չի եղել և վաճառելը ճիշտ էր, որովհետև ստացված գումարը բավականին մեծ էր»:

Նմանատիպ նյութեր