2603 դիտում
14:46 24-10-2019
Հայաստանից առկա է արտարժույթի ոչ թե արտահոսք, այլ ներհոսք. Արթուր Ջավադյան
Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնման ծավալները հասել են 487,7 մլն դոլարի: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք սպասում էինք, ենթադրում էինք, որ տուրիզմի սեզոնի ավարտին այս միտումը անկում կապրի, բայց մենք ստանում ենք նախանշաններ, որ մեզ մոտ տուրիզմի սեզոն կարող է լինել տարին 12 ամիս»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ արդյոք կա՞ խնդիր, որ մեր երկրում այսքան արտարժույթ է հայտնվել: Ի պատասխան Ջավադյանն ասաց, որ սա իսկապես նախադեպ չունի: «Նույնիսկ 2004-2006 թվականներին, երբ ունեինք ազգային արժույթի կտրուկ ուժեղացում, մենք այս ծավալի արտարժույթ չենք գնել: Դա խոսում է այն մասին, որ մենք ոչ թե արտարժույթի արտահոսք ունենք, որի մասին խոսում են մեր ընդդիմախոսները, այլ ունենք ներհոսք: Մենք ստերիլիզացնում ենք այդ հոսքը, գնում ենք այդ արտարժույթը և այդ ծավալի գումար էլ մտնում է տնտեսության մեջ: Այստեղ երկակի էֆեկտ ունենք, մի կողմից պայքարում ենք դոլարիզացիայի դեմ, մյուս կողմից տնտեսություն ենք ներարկում դրամական միջոցներ: Այդ առումով վստահ եմ, որ այս տարի կունենանք աննախադեպ ռեզերվների ծավալ»,- ասաց ԿԲ նախագահը:
Արթուր Ջավադյանն հավելեց, որ այս տարվա սեպտեմբերին այդ ռեզերվները մոտ 200 մլն դոլարով ավելի են, իսկ հոկտեմբերին ու տարևերջին կունենանք ավելի լավ ցուցանիշներ:
Նմանատիպ նյութեր
9579 դիտում
21:50 06-07-2017
Շատ շուտով կունենանք շատ ավելի ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թիվը. Արթուր Ջավադյան
21301 դիտում
15:52 15-03-2016
Այս պահին հանրապետությունում դիտվում է արկտիկական օդի բուռն ներհոսք. Գագիկ Սուրենյան
4194 դիտում
09:49 21-02-2020
65 մլն 859 հազար դոլարի ներհոսք. դրսից դրամական փոխանցումների չափն աճում է. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
919 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1768 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»