Պատմությունը ցույց կտա, թե ահաբեկիչն ով է. ընդդիմադիր կուսակցությունը հակադարձել է Էրդողանին
«Պատմությունը ցույց կտա, թե ահաբեկիչը ով է», - այսպես է պատասխանել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սելահաթթին Դեմիրթաշին ուղղված հայտարարությանը:
Հիշեցնենք, օրեր առաջ G-20 գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում Էրդողանն ահաբեկիչ էր անվանել քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշին։
Ընդդիմադիր կուսակցությունը Դեմիրթաշին անվանել է 6 մլն ընտրողի ներկայացուցիչը, այդ ժողովրդի հույսն ու նրանց ներկայացուցիչը, գրում է թուրքական artigercek.com կայքը:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը 2016թ.-ի նոյեմբերի 4-ին ձերբակալվել են և գտնվում են անազատության մեջ: Թուրքիայում Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը պատգամավորներին մեղադրում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար: