26080 դիտում
16:28 14-07-2017
Երգչուհի Դալիթան Ֆրանսիայից վերադարձել է նոր նվաճումներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հուլիսի 7-ից 11-ը, Ֆրանսիայում կայացավ Pierre Cardin բրենդի կազմակերպած «Աշխարհի գեղեցկություն 2017» գեղեցկության, նորաձևության և տաղանդի 2017թ. փառատոնը (Pierre Cardin Festival of beauty, fashion and talent “Universe Beauty 2017), որտեղ Հայաստանը ներկայացնող Դալիթա Ավանեսյանը արժանացավ իր տարիքային խմբի «Գրան-Պրի Պատանի Միսս Տիեզերք 2017» (Grand-Prix Young Miss Universe 2017) տիտղոսին և նվաճեց թագը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Դալիթան հայտնեց, որ նրա մրցակիցները թվով 15 հոգի էին. «Կային մասնակիցներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, ինչպես նաև Հնդկաստանից, Կազախստանից, Ադրբեջանից և Թաթարստանից»
Հիշեցնենք, որ սույն թվականի մայիս ամսին Մալթայի մայրաքաղաք Վալլետայում Դալիթան մասնակցեց «Եվրոպայի գեղեցկություն 2017» (European Beauty 2017) մրցույթին և հաղթեց, արժանանալով «Գրան-Պրի Պատանի Միսս Եվրոպա 2017» (Grand-Prix Young Miss Europe 2017) տիտղոսին և հենց այդ ժամանակ էլ ստացավ Pierre Cardin աշխարհահռչակ բրենդի փառատոնին մասնակցելու հրավերը:
Դալիթայի գեղեցիկ հագուստները տրամադրել էր «Ֆաինա» նորաձևության խանութ-սրահը, որի համար Ֆաինա Հարությունյանը, որպես հայ դիզայներ, նույնպես արժանացավ Pierre Cardin-ի շնորհակալագիր-դիպլոմին:
Դալիթան վերադարձել է բարձր տրամադրությամբ և անմոռանալի հուշերով: Անչափ ուրախ է, որ արժանացել է այս տիտղոսին և հպարտ է, որ բոլոր միջազգային այս մրցույթներում, կարողացել է Հայաստանը ներկայացնել պատշաճ կերպով ու բարձր պահել երկրի անունը:
Այժմ Դալիթան պատրաստվում է Շվեյցարիայում կայանալիք Star Voices մրցույթին, որտեղ նույնպես կներկայացնի Հայաստանը:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
1727 դիտում
19:19 30-12-2020
Մեր նվաճումներով վառ պահենք մեր հերոսների հիշատակը. ՀԸՖ-ի ամանորյա ուղերձը