66438 դիտում
15:56 02-09-2020
Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում տրանսպորտային միջոցների կանգառները կոտրողին․ նա վերջերս է վերադարձել Ֆրանսիայից
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, սեպտեմբերի 1-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են օգոստոսի 31-ին Երևանի Մալաթիա Սեբստիա վարչալական շրջաններում տրանսպորտային միջոցների համար կառուցված 5 կանգառները վնասողին և ապակիները կոտրողին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Մալաթիա-Սեբաստիա շրջանի բնակիչ 36-ամյա Լյուդվիգ Սարգսյանն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ այդ ամենն ինքն է կատարել։
Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Լ․ Սարգսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա վերջերս է Ֆրանսիայից վերադարձել Հայաստան, իսկ այդ օրը նշելիս է եղել իր տղայի ծննդյան տարեդարձը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4177 դիտում
15:52 07-07-2017
Եվրոպական Միությունը բացում է արևային էներգիայով գործող առաջին ավտոբուսի կանգառները Երևանում