211652_close_icon
views-count51508 դիտում article-date 17:28 14-07-2017

Աջափնյակ վարչական շրջանում բացվեց հերթական սրբատեղին. բնակիչները ծաղիկներ խոնարհելով խաչքարին և հուշաղբյուրին՝ ասում էին. «Ձեզ բացակա չենք դնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 14-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ թիվ 109 դպրոցի դիմաց, բացվեց Արցախյան հերոսամարտում զոհված, հերոս ազատամարտիկների հիշատակին նվիրած խաչքար: Խաչքարի հարևանությամբ բացվեց նաև Աշոտ Շամիլյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարի և հուշաղբյուրի բացմանը ներկա էին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչներ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը , «Փառքի Զինվոր » ՀԿ նախագահ Լուսինե Ավետիսյանը , 2016 թ.-ի ապրիլյան քառօրյայի մասնակիցներ, զոհված հերոսների մայրեր, քաղաքացիեր և արդեն սրբատեղի դարձած վայրի հարևանությամբ բնակվողներ: Խաչքարը օծվեց Հայր Սուրբ Անդրանիկի ձեռանց: Խաչքարի հեղինակն ու քանդակագործն է հանրությանն արդեն լավ հայտնի Արտակ Համբարձումյանը: Խաչքարի և հուշաղբյուրի բացումը կայացավ Ա. Շամիլյանի եղբոր՝ Լևոն Շամիլյանի մեկենասությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 319+
319+

Նմանատիպ նյութեր