211652_close_icon
views-count14269 դիտում article-date 09:34 08-07-2017

Նորընտիր պատգամավորը 3 ավտոմեքենա է հայտարարագրել, որից մեկը՝ BENTLEY. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի նոր պատգամավորներից է Արթուր Մանուկյանը: Նա 35 տարեկան է, անկուսակցական ու «Ծառուկյան» խմբակցության անդամ: 2005–2017 թթ. աշխատել է «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ–ում՝ որպես արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ, իսկ մինչ պատգամավոր դառնալն էլ՝ միջազգային հարաբերությունների գծով տնօրեն: Իսկ ի՞նչ ունեցվածքի տեր է երիտասարդ պատգամավորը. նա հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն և երեք ավտոմեքենա՝ «BENTLEY CONTINENTAL 6.0», «BMW X5 4.6 IS» և «GAZ 311000» մակնիշների: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մանուկյանն ունեցել է 800 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս և 225 միլիոն դրամ, 620 հազար ԱՄՆ դոլար ու 180 հազար եվրո դրամական միջոցներ: Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 2 միլիոն 310 հազար դրամի եկամուտ, որն էլ իր հերթին ստացվել է երկու տարբեր աշխատավարձերից: Հավելենք, որ նա նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր