ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը հարված են հասցրել Սիրիային
Միացյալ Նահանգների գլխավորած օդային ուժերը հարված են հասցրрл Սիրիայի Դեյր-ազ-Զոր գավառի մերձակա տարածքին, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր են գրանցվել։ Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ռմբակոծության է ենթարկվել Էլ-Քիշքիա բնակավայրը, որը գտնվում է Դեյր-էզ-Զորից դեպի արևելք ընկած հատվածում։
Զոհերի և վիրավորների ճշգրիտ թվի մասին տեղեկություններ չկան։