ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը 48 ժամ են տվել ԻՊ գրոհայիններին՝ լքելու Մանբիժը
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին 48 ժամ են տվել, որպեսզի նրանք հեռանան Մանբիժ քաղաքից, հաղորդում է France Press-ը:
«Այս քայլը վերջին հնարավորությունն է ԻՊ-ի գրոհայինների համար՝ քաղաքը լքելու»,-նշել են քաղաքի ռազմական խորհրդում:
Ինչպես ընդգծում է գործակալությունը, այդկերպ զինվորականները փորձում են պահպանել քաղաքում մնացած խաղաղ բնակիչների կյանքը:
1 ամսից ավելի է, ինչ Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիժ քաղաքի համար մարտեր են ընթանում: Բացի կոալիցիոն ուժերից, մարտերին մասնակցում են նաև քուրդ զինյալներ: Քաղաքի բնակչությունը մինչև հակամարտությունը հաշվվում է 70 հազարից ավելի: