211652_close_icon
views-count2912 դիտում article-date 14:42 21-09-2018

Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում

Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիր մարմինները պայմանավորվել են ստեղծել խորհրդարանական վեհաժողով, որի առաջին նստաշրջանը կկայանա հոկտեմբերի սկզբին Թբիլիիսում։ Տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։ Վրաստանի խորհրդարանն արդեն հաստատել Է համապատասխան որոշումը: «Սա մեր համատեղ նախաձեռնությունն Է, որի նպատակը եռակողմ համագործակցության Էլ ավելի խորացումն Է: Մենք ունենք արեւմտյան ինտեգրացման հետ կապված ընդհանուր նպատակներ»,- ասել Է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Խորհրդարանական վեհաժողովի առաջին նստաշրջանում յուրաքանչյուր երկրից ներկայացված կլինեն 10-ական պատգամավոր։

Նմանատիպ նյութեր