211652_close_icon
views-count6739 դիտում article-date 15:29 19-07-2017

Արցախի նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 19-ին, կայացած նիստում 28 կողմ ձայներով Բակո Սահակյանին ընտրել է Արցախի նախագահի պաշտոնում։ Մյուս թեկնածուն՝ Էդուարդ Աղաբեկյանը, ով «Շարժում-88» խմբակցության ղեկավարն է, և Ստեփանակերտի նախկին քաղաքապետը, ստացել է 4 ձայն։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքները խորհրդարանում հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռոմելա Դադայանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար հանրապետության նորընտիր նախագահը նշել է, որ շարունակելու է իր աշխատանքը նոր եռանդով ու նոր ծրագրերով՝ հանուն Արցախի զարգացման և բարգավաճման:

Նմանատիպ նյութեր