Ավելի քան 300 ռուսաստանցի զբոսաշրջիկ չեն կարողանում մեկնել թուրքական Բոդրումից
Ավելի քան 300 ռուսաստանցի զբոսաշրջիկ արդեն երեք օր է չեն կարողանում մեկնել Ռուսաստան թուրքական Բոդրում քաղաքից: Այդ մասին գրում է lenta.ru-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` iFly ավիաընկերության Բոդրումից Մոսկվա թռիչք իրականացնող օդանավը պետք է օդ բարձրանար հուլիսի 21-ին, սակայն այն հետաձգվել է մինչև հուլիսի 23-ին: Թռիչքի նման երկարատև հետաձգման պատճառները հայտնի չեն: