211652_close_icon
views-count7624 դիտում article-date 22:04 26-07-2017

Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր՝ հուլիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին: Այս մասին հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-40732285]BBC[/url]-ին, հղում անելով Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության տարածած հաղորդագրությանը: «Սաակաշվիլիին վերաբերող նյութերը տրամադրվել են Ուկրաինայի գլխավոր դատախազության կողմից, մշակվել են Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայության կողմից և ուղղվել են Ուկրաինայի նախագահին կից քաղաքացիության հարցերով հանձնաժողովին: Դրանք սահմանված կարգով քննարկվել են հանձնաժողովի նիստում»,- նշված է տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ: Պորոշենկոյի պաշտոնական կայքում Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիրը չի հրապարակվել: Աղբյուրը հիշեցնում է, որ նահանգապետի պաշտոնը լքած Սաակաշվիլին կոշտ քննադատել էր Պետրո Պորոշենկոյին: Իսկ Վրաստանում նրա դեմ հարուցված քրեական գործեր կան:

Նմանատիպ նյութեր