211652_close_icon
views-count850 դիտում article-date 21:34 02-09-2024

ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայի նախագահին պատկանող օդանավը

ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պատկանող օդանավը և այն տեղափոխել Ֆլորիդա, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների։ Փոխանցում է Azatutyun-ը։

CNN-ը հայտնել է, որ այն առգրավվել է Դոմինիկյան Հանրապետությունում։

Reuters-ը փոխանցում է, որ ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ ինքնաթիռի գնումը խախտում է սահմանված պատժամիջոցները։

Մադուրոն, նրա դաշնակիցները գտնվում են ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցների տակ, իսկ վերջին ընտրություններում նրա վարքագիծը մեծացրել է ավելի շատ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը:

Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնեց արյունալի բախումների ուղեկցությամբ։

ԱՄՆ դատախազությունը նշել է, որ ինքնաթիռն անօրինական կերպով է գնվել և մաքսանենգ ճանապարհով է դուրս բերվել Միացյալ Նահանգներից։

Վենեսուելական կողմը դեռևս չի մեկնաբանել սա։

Նմանատիպ նյութեր