Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել
Ղազախստանի Ժամբիլսկի շրջանում Ан-2 ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով 6 մարդ է մահացել, այդ թվում՝ անձնակազմի 3 անդամներ եւ 3 ուղեւորներ: Ուղեւորներից 4-րդն է միայն ողջ մնացել:
Կինը տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ինքնաթիռը թռչելիս է եղել Բալհաշ-Շատիրկոլ չվերթով: