211652_close_icon
views-count4936 դիտում article-date 22:48 05-08-2017

«Երևանյան ամառ 2017». մայրաքաղաքում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնի առաջին հատվածը՝ ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել են մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ և հյուրեր: «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և Տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: Մարիա Բարաղամյանը կարևորել է «Երևան ՏԱՐԱԶֆեստ» ամենամյա փառատոնի անցկացումը՝ որպես միջոցառումային զբոսաշրջության զարգացմանն ուղղված բաղադրիչ: ««Երևան ՏԱՐԱԶֆեստը» «Երևանյան ամառ» ծրագրի երեք փառատոներից մեկն է, որի նպատակն է զարգացնել միջոցառումային զբոսաշրջությունը մեր մայրաքաղաքում, ինչն էլ Տուրիզմի բաժնի ծրագրային կարևոր ուղղություններից մեկն է: Այս տարի առաջին անգամ փառաստոնին ներկա են այլ ազգերի մշակութային մի շարք համայնքներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպություններ»,- նշել է Մարիա Բարաղամյանը: Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի կողմից կազմակերպվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս տարի ևս բաղկացած է լինելու երկու մասից՝ հայ վարպետների ցուցահանդես-տոնավաճառից, իսկ երեկոյան կներկայացվեն հայ դիզայներների արդի հավաքածուները: «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ի ցուցահանդեսին այս տարի ներկայացվել են 21 տաղավար՝ թանգարաններ, ժողվարպետներ, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերություններ: Երևան քաղաքի պատմության թանգարանը, «Տերյան մշակութային կենտրոնը», «Տիկնիկների պատկերասրահը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Պռեգոմեշ» ընկերությունը, «Հայկական ապրանքանիշեր» հարթակը, «Անահիտ Սիմոնյան» նորաձևության տունը, «Կենաց տուն» մշակութային հկ-ն, «Մեգերյան կարպետ» ընկերությունը, «Մարաշլեան» ֆոտո-ատելիեն և մի շարք ժողվարպետներ հանրությանն են ներկայացրել ինչպես հայկական ավանդական տարազներ, այնպես էլ զարդեր, տիկնիկներ, նկարներ և այլն:

Նմանատիպ նյութեր