Սանկտ Պետերբուրգում ոստիկանները ծեծի են ենթարկել «Սպարտակ»-ի երկրպագուներին
Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակներում Սանկտ Պետերբեուրգի «Զենիթ»-ը սեփական հարկ տակ կընդունի երկրի գործող չեմպիոն Մոսկվայի «Սպարտակ»-ին:
Հանդիպումից առաջ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի մի խումբ դեռևս անհայտ պատճառներով հարձակվել է մոսկովյան ակումբի երկրպագուների վրա և սկսել մահակներով հարվածել: