Սանկտ Պետերբուրգում փառատոնի ժամանակ տանկը վրաերթի է ենթարկել 3 հոգու. ՏԵՍԱՆՅՈՒԹ 16+
Սանկտ Պետերբուրգում «Боевая сталь» փառատոնի ժամանակ զրահապատ մեքենան վրաերթի է ենթարկել մի քանի մարդու: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ փառատոնի կազմակերպիչները միջոցառման այցելուներին թույլ են տվել բարձրանալ T-60 զրահապատ մենքենայի վրա և զբոսնել, սակայն ընթացքի ժամանակ վերջիններս՝ 33-ամյա տղամարդն ու 10 և 15 տարեկան տղաները, վայր են ընկել և վրաերթի ենթարկվել:
Ըստ տեղեկությունների՝ երեքն էլ տարբեր կոտրվածքներ են ստացել: Նրանց կյանքին վնատգ չի սպառնում: