8392 դիտում
22:33 14-08-2017
Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին և վերամշակող ընկերություններին տրամադրելու է մատչելի վարկեր
Հանրապետությունում գործող պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերություններում շարունակվում է մթերման գործընթացը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին և միաժամանակ ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված գյուղատնտեսության նախարարության նոր նախաձեռնությունները, այդ թվում նաև` մատչելի վարկերի տրամադրման ծրագրերը:
Նախարարը, մասնավորապես, նշել է, որ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի պայմաններն են՝
ü Ընկերություններին տրամադրվելու է 3% տոկոսադրույքով վարկ,
ü վարկը տրամադրվելու է 1 տարի ժամկետով,
ü յուրաքանչյուր վերամշակող ընկերություն կարող է ստանալ մինչև 150 մլն դրամ,
ü ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 2.4 մլրդ դրամ,
ü գումարը տրամադրվելու է անմիջապես գյուղացուն:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 10-ի դրությամբ հանրապետությունում արդեն մթերվել է շուրջ 16 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Մթերման գործընթացը շարունակվում է:
Անդրադառնալով մթերումների դիմաց նախորդ տարիներին կուտակված պարտքերին՝ նախարարը նշել է, որ խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը, որը դեռևս պարտքեր ունի գյուղացիական տնտեսություններին: Գյուղատնտեսության նախարարությունը դիմելու է իրավապահ մարմիններին պարտքի մնացորդը մարելու միջնորդությամբ:
Ընկերությունների ղեկավարները նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են նախարարության ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ առաջիկայում հնարավոր են համարում ավելացնել արտադրության ծավալները:
Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ փոփոխություններ են արվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրում, մասնավորապես՝
ü Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու են 5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տարեկան տոկոսադրույքով վարկեր,
ü վարկը տրամադրվելու է 5 տարի մարման ժամկետով,
ü տրամադրվող վարկի գումարի նվազագույն շեմը 3 մլն դրամ է, իսկ առավելագույնը՝ 10 մլն,
Առավել մանրամասն՝ կից տեսանյութում.
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2481 դիտում
16:57 14-01-2017
Գյուղատնտեսության նախարարը հորդորել է սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»