«Բարսելոնան» և «Ռեալը» վերջին 5 տարում ծախսել են 500-ական միլիոն եվրո
«Բարսելոնան» և «Ռեալը»՝ սկսած 2013 թվականից նոր խաղացողների վրա ծախսել են գրեթե նույնքան գումար:
Կատալոնացիները այդ ընթացքում տրանսֆերների վրա ծախսել են 509,1 մլն եվրո, իսկ մադրիդյան ակումբը՝ 505,7 մլն եվրո:
Ձեռք բերված խաղացողներից 13-ը ներկայումս շարունակում են խաղալ «Ռեալում»՝ ներառյալ Գարեթ Բեյլին, Դանիել Կարվահալին և Կազեմիրոյին, իսկ «Բարսելոնայում» խաղում է 16 ֆուտբոլիստ:
2013 թվականից սկսած «Ռեալը» մեկ անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, և երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայում:
Նույն ժամանակահատվածում «Բարսելոնան» երկու անգամ նվաճել է Լա Լիգան և մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգան: