Ռուսաստանում վերջնականապես արգելեցին «Եհովայի վկաների գործունեությունը»
Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունը ընդգրկել է ծայրահեղականության հետ առնչվող կազմակերպությունների շարքին, այդ մասին հայտնել է Ria Novosti-ն։
Գործակալության հաղորդմամբ, արգելվել է ինչպես ՌԴ-ում գործող մայր կազմակերպությունը, այդպես էլ իր 395 տեղական ենթակազմակերպություններ։
Ավելի վաղ կազմակերպությունը ծայահեղական էր ճանաչվել երկրի գերագույն դատարանի կողմից և հիմնական պատճառներից մեկը «Եհովայի վկաների» կողմից արյան փոխներարկումից հրաժարվելու պահանջն է եղել։ Նախարարությունը նշել է, որ այդ կազմակերպության «աշխատանքը» հանրության իրավունքների պաշտպանության հարցում սպառնալիքներ է ծնում։
Ներկա դրությամբ կազմակերպությունն ունի 175 հազար հետևորդ։