4032 դիտում
14:59 19-08-2017
Վենեսուելայի «սահմանադիր ժողովը» ցրել է խորհրդարանը
Վենեսուէլայում այսպես կոչված «սահմանադիր ժողովը» երեկ երկրի խորհրդարանին զրկել է լիազորություններից: Հայտնում է [url=http://www.sbs.com.au/news/article/2017/08/19/venezuela-government-allies-seize-legislative-powers]SBC[/url]-ը:
Այս նորընտիր իշխանահաճ կառույցը, որը նախագահ Մադուրոյի կողմից օժտվել է անսահմանափակ լիազորություններով, ուրբաթ օրը հայտարարել է, որ ամբողջովին իրեն է վերապահում օրենսդիր իշխանությունը «հանուն խաղաղության հաստատման, անվտանգության, ինքնիշխանության, սոցիալ-տնտեսական և ֆինանսական կայունության, պետական ունեցվածքի պաշտպանության»:
«Սահմանադիր ժողովը» ընտրվել է միայն Մադուրոյի կողմնակիցներից ի հակակշիռ խորհրդարանի, որտեղ մեծամասնությունը ընդդիմության կողմնակիցներն են: Նախագահը մտադիր է այս կառույցի միջոցով փոփոխել սահմանադրությունը և, ընդդիմադիրների գնահատմամբ՝ ուզուրպացնել իշխանությունը:
Արևմտյան երկրները, տարածաշրջանի երկրների մեծ մասը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները գտնում են, որ Վենեսուէլայում խախտվել է ժողովրդավարության հիմքերը:
Նմանատիպ նյութեր
4376 դիտում
23:21 28-12-2017
Իտալիայի նախագահը ցրել է երկրի Ազգային ժողովը
8131 դիտում
11:51 24-03-2020
«Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել». Սասուն Միքայելյանը՝ Էդմոն Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. news.am
1199 դիտում
15:41 20-04-2016
Քննարկվել է լեզվի սահմանադիր մարմին ձևավորելու հարցը
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
934 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
883 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը