Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնել է Բաղդադ՝ քրդերի հետ բանակցելու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ երեկոյան այցելել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Rudaw հեռուստաալիքին։
Վերջինի տեղեկություններով՝ Չավուշօղլուն այսօր մեկնելու է Էրբիլ՝ Քրդստանի ինքնավարության մայրաքաղաք, որտեղ հանդիպումներ է անցկացնելու Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի, վարչապետ Հայդար ալ-Աբադիի և արտգործնախարար ալ-Ջաֆարիի հետ։
Էրբիլում Չավուշօղլուին կընդունի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին։