Պապուա-Նոր Գվիենայի ափերին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 6,6 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին գրում է РИА Новости-ն։
Ինչպես հայտնում է աղբյուրը` ստորերկրյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 04.17-ին` Լորենգաու քաղաքից 115 կմ դեպի հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ցունամիի վտանգ չկա։ Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։