Պապուա Նոր Գվինեայի ափին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտության համաձայն Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ տեղի է ունեցել 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 20:29-ին: Էպիկենտրոնը գտնվել է Տարոն քաղաքից 193 կիլոմետր հեռավորության վրա: Օճախը գտնվել է 5,7 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի և ավերվածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան: