211652_close_icon
views-count60010 դիտում article-date 21:19 27-08-2017

Օրվա կադր. սիրված ու ճանաչված դերասան Վլադիմիր Կոստանյանը «իր անունով փողոց» ունի

Երբ տարիներ առաջ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը իր ծննդավայրում՝ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում, օգտագործելով իր լծակները՝ գյուղի իր տան փողոցը անվանափոխեց իր «Ալիկ Սարգսյան» անունով, հանրության մի զգալի հատված տարակուսանք էր հայտնել, որ նման բան միայն ինքասիրահարվածը կաներ, երբ կենդանության օրոք իր անունով փողոց է անվանափոխվում: Դեռ այն ժամանակ չար լեզուներն ասում էին, որ փողոցի ցուցանակը մի քանի անգամ վնասելուց հետո Ա. Սարգսյանը ոստիկանական կարգախմբեր էր գործուղել իրենց գյուղ: Վերջերս փողոցներում հին ցուցանակները փոխում է նորով, ու հիմա տեղադրված «Վ. Կոստանյան» անունով ցուցանակը դարձել է բնակիչների համար սիրելի ցուցանակներից մեկը: Մարդիկ «սելֆի» են լինում ցուցանակի մոտ ու հպարտորեն ասում, որ իրենց մոտ զգում են սիրված ու ճանաչված դերասան, լավ մարդ, իսկական հայ Վլադմիմիր Կոստանյանի հզոր ուժը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր