Ղրղզստանի ԱԱԾ-ն 2 ահաբեկիչ է ոչնչացրել
Ղրղզստանի Ազգային անվտանգության կոմիտեն ոչնչացրել է 2 զինյալների, որոնք պլանավորել են երկրի տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` հատուկ օպերացիան անցկացվել է մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա գտնվող թաղամասերից մեկում:
Ազգային անվտանգության աշխատակիցները նախապես ճշտել են զինյալների գտնվելու վայրը և ձերբակալության համար կազմակերպվել է հատուկ գործողություն: