Եգիպտոսի բանակը 3 ահաբեկիչ է ոչնչացրել
Եգիպտոսի Զինված ուժերը հայտարարություն է տարածել, որ երկրի բանակը հատուկ գործողությունների ընթացքում 3 ահաբեկիչ է ոչնչացրել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` նրանք պատրաստվել են Սինայի թերակղզու հյուսիսում Զինված ուժերի վրա հարձակում իրականացնել:
Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է մահապարտի գոտիներ, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, կապի սարքավորումներ, խոշոր գումարներ: