4404 դիտում
18:30 30-08-2017
Ո՞վ պետք է տուգանի քաղաքացուն, երբ նա փողոցում աղբ է նետում, մեխանիզմը պարզ չէ. Կարեն Չիլինգարյան
«Մեր քաղաքը կմաքրվի, ամեն քայլափոխի չենք տեսնի, որ ծխախոտը, թուղթը նետում են գետնին։ Ցանկացած գործունեության դեպքում, երբ գրպանին կպնում ես, աշխատում է»,- «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ կառավարության կողմից իրականացվող «Մաքուր Հայաստան» ծրագրին:
Դրական գնահատելով կառավարության նախաձեռնությունը, հասարակական գործիչը նշեց, որ տուգանելու մեխանիզմը պարզ չէ:
«Օրինակ, նշվում է, թե ուղևորը եթե աղբ է նետում մեքենայից, ապա հենց ինքն էլ տուգանվում է, բայց պարզ չէ, թե դա ինչպես է իրականացվելու, ինչպես են գտնելու ուղևորին, ինչպես են տուգանելու, եթե նա գումար, փաստաթուղթ չունի: Կամ փողոցում, որ քաղաքացին աղբ նետեց, ո՞վ պետք է տուգանի նրան: Ես համաձայն եմ, որ լինի տուգանք, բայց այնպես չլինի, որ տուժի անմեղ մարդը և կոռուպցիայի առիթ տա»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
13467 դիտում
22:59 29-05-2017
Ազատամարտիկների դաշտը պետք է մաքրել, «ասֆալտի, պալատի ազատամարտիկները» հաց են խլում. Սեյրան Չիլինգարյան. Tert.am
2615 դիտում
11:28 06-07-2020
Այսօր վարչապետ դարձած նույն անձի գլուխը միան մտածում է ոնց կարելի է անել մի բան, որ այդ նույն ժողովրդին տուգանի