211652_close_icon

Հյուսիսային Կորեայում երկրաշարժեր են գրանցվել. Սեուլը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

views-count6592 դիտում article-date 09:35 03-09-2017
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Չինաստանում գործող սեյսմիկ կայանը Հյուսիսային Կորեայի տարածքում երկրաշարժ է ֆիքսել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 4,6 բալ: Ցնցումները զգացվել են նաև ՌԴ Վլադիվոստոկում: Ավելի վաղ Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները հայտնել էին մեկ այլ՝ 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի մասին, որն, ըստ մասնագետների, ատոմական զենքի փորձարկման հետևանք է եղել: Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հարավային Կորեան Ազգայի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել:

Նմանատիպ նյութեր