Թունիսի վարչապետը փոխարինել է կառավարության 11 անդամների
Թունիսի վարչապետ Յուսեֆ Շեյհը երկրի կառավարությունում մեծ փոփոխություն է կատարել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` 11 գերատեսչություններում նոր ղեկավարներ են հայտնվել:
Փոփոխություններ են իրականացվել Պաշտպանության նախարարությունում: ՊՆ նախարար է նշանակվել Աբդել Քարիմ ԱԶ-Զուբեյդի: Ներքին գործերի նախարար նշանակվել է Լութֆի Իբրահիմը:
Երկրի կառավարությունում փոփոխությունները տեղի են ունեցել պետության ղեկավարի` Բեջի Կաիդ Էլ Սիբսիի հետ համաձայնեցված: