Մեզ հարկավոր է վերականգնել նախկին Եվրոպան. Ֆրանսիայի նախագահ
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը կոչ է արել բարեփոխել Եվրոպական Միությունը և հայտարարել է, որ 2018 թվականին եվրոպացիները կարող են քննարկել այդ բարեփոխումները, հաղորդում է Ria Novosti-ն։
Աթենք կատարած պաշտոնական այցի շրջանակներում նա, մասնավորապես, առաջարկել է ստեղծել եվրագոտու խորհրդարան։
«Առաջարկում եմ ստեղծել Եվրոպայի ապագա ճանապարհային քարտեզ, առաջարկում եմ մշակել նոր մեթոդ, երբ ներ վրոպայի ապագան չեն քննարկի փակ դռների հետևում։ Մեզ պետք է նոր նպատակներ քննարկել ԵՄ-ի բոլոր երկրներում»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Նա հավելել է, որ հարկավոր է ուժեր գտնել՝ վերականգնելու նախկին Եվրոպան։