211652_close_icon
views-count4496 դիտում article-date 15:02 10-09-2017

Մեքսիկայում 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի ափերին 5,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է RBC-ն: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են շաբաթ ուշ երեկոյան՝ տեղական ժամանակով 22:07-ին: Էպիկենտրոնը գտնվում է Փարեդոն բնակավայրից 80 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 53 կմ խորությամբ: Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր