3254 դիտում
22:58 11-09-2017
«Խաղողագործությունը մեզ համար շարունակում է մնալ կարևորագույն ճյուղերից». նախարարը համագործակցության կոչ է արել
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանին և միության մարզային պատասխանատուներին` խաղողագործության զարգացման հիմնահարցերը քննարկելու նպատակով:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացման հիմանդրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախարար Իգնատի Առաքելյանն իր խոսքում կարևորել է նախարարության և խաղողագործների սերտ համագործակցության ու համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը` ոլորտում առկա հիմնահարցերի առավել արդյունավետ լուծման տարբերակներ գտնելու հարցում:
«Խաղողագործությունը մեզ համար շարունակում է մնալ կարևորագույն ճյուղերից: Մենք քայլեր ենք իրականացնում, որպեսզի դաշտը կարգավորվի և խաղողագործն իր աշխատանքից գոհ մնա: Սակայն այս գործում մեզ անհրաժեշտ են գործընկերներ` մարդիկ, ովքեր մարզերում մեր խոսքը տեղ կհասցնեն խաղողագործներին, ինչպես նաև նրանց առաջարկներն ու մտահոգությունները կներկայացնեն մեզ»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ խաղողագործության և գինեգործության զարգացման հիմնադրամը նախատեսում է ստեղծել խաղողագործների ռեեստր և այս աշխատանքներում ակնկալում են միության անդամների աջակցությունը: Հայկական կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պետք է պայմանագրեր ունենան ռեեստրում գրանցված խաղողագործների հետ և տեղեկատվություն տրամադրեն, թե ումից ինչ քանակությամբ խաղող են մթերել: Նախարարի խոսքով` ռեեստրի ստեղծումը դաշտում էական փոփոխությունների կհանգեցնի:
Հանդիպմանը ներկա խաղողագործները նշել են, որ հետաքրքրված են կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար մատչելի վարկերի տրամադրման նախարարության նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում խաղողի մթերման կազմակերպմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1454 դիտում
11:13 20-08-2020
Գյուղատնտեսությունը մեր տնտեսության ամենադեպրեսիվ ճյուղերից մեկն է, որտեղ կյանքը, կարծես թե, կարգ է առել․ «Առավոտ»
2118 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
Այս բաժնից
850 դիտում
22:18 25-10-2024
Արմեն Պապիկյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ
1033 դիտում
22:05 25-10-2024
Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
799 դիտում
21:27 25-10-2024
Դետրոյթի հայ համայնքը դիմավորել է Արամ Ա Վեհափառ Հայրապետին