4935 դիտում
10:44 12-09-2017
Նոյեմբերի 24-ին ընդառաջ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Որքան մոտենում է նոյեմբերի 24-ը, երբ Բրյուսելում կայանալու է Արևելյան գործընկերության համաժողովը, այնքան սաստկանում է Ռուսաստանի «պրեսինգը» մեր երկրի հանդեպ, քանի որ այդ համաժողովում նախատեսված է փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ: Դա շատ ավելի համեստ փաստաթուղթ է, քան Ասոցացման համաձայնագիրը, բայց ստորագրելու հեռանկարը, միևնույն է, նյարդայնացնում է Ռուսաստանին:
Կրեմլում «թարս նայեցին» վրաց-ամերիկյան զորավարժություններին մեր մասնակցությանը, ինչպես նաև Երևանում փողոցների վերանվանման շուրջ քննարկումներին: (Շատ վատ է, որ նման անհեթեթ խանդի դրսևորումների հետ մենք պետք է հաշվի նստենք, բայց ես դեմ եմ կատաստրոֆիկ գնահատականներին՝ սա աշխարհի վերջը չէ): Նույն «սերիայից» է «ՌԻԱ-Նովոստիի» հոդվածը, որի հեղինակը «մուննաթ էր գալիս» Հայաստանի վրա, թե ինչու ենք մենք ուզում զենք գնել Չինաստանից: Ճիշտ է, հետագայում այդ հոդվածը հանեցին կայքից՝ հավանաբար, իրենց լեզվով ասած, «պերեբոր» համարեցին:
Դրան նաև ավելացնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը «բարոյական աջակցություն» է հայտնել Ադրբեջանին «լվացքատուն» կոչվող արևմտյան բացահայտումների հարցում՝ փաստացի հայտարարելով, որ կոռուպցիայի և «ատկատների» հարցում Ռուսաստանը Ադրբեջանի մեջքին սարի պես կանգնած է: Ճիշտ է, հանուն արդարության պետք է ասել, նման հարցերում Կրեմլը կանգնած է նաև մեր իշխանավորների մեջքին: Այդ ամենն, իհարկե, խնդիր է, բայց այնպիսի խնդիր, որը պահանջում է հանգիստ, սառնասիրտ մոտեցում, բանակցություններ, ճկունություն, բայց ոչ՝ լացուկոծ կամ հիասթափված բացականչություններ: Ռուսաստանն առաջ է տանում իր շահերը, որոնք կարող են համընկնել, իսկ կարող են նաև չհամընկնել մեր շահերի հետ:
Նույնը՝ Եվրամիությունը: Եթե պատկերացում կա, որ Բրյուսելում ինչ-որ բարեգործներ են նստած, որոնք երազում են, թե երբ է Հայաստանը եվրոպական, օրինական, ժողովրդավարական և տնտեսապես զարգացած երկիր դառնալու, այդպիսի պատկերացում ունեցողները սխալվում են: Եվրամիությունը նույնքան «անշահախնդիր է» նախկին խորհրդային պետությունների նկատմամբ, որքան Ռուսաստանը: Եվ երբ մենք ասում ասում ենք, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին ոչ մի օգուտ չբերեց (որը ճիշտ է), ապա թույլ տվեք հարցնել, թե ի՞նչ օգուտ բերեց Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային: Առանց վիզաների ռեժի՞մ: Դա, իհարկե, շատ հարմար բան է՝ Եվրոպա հանգստի գնալուց դեսպանատներում կամ, առավել ևս, այսպես կոչված «վիզաների կենտրոնում» հերթ չկանգնելը: Բայց կդժվարանայի ասել, որ դա որևէ մեկի կյանքում ճակատագրական նշանակություն ունի:
Պետք է, իհարկե, ձգտել ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի: Պետք է փորձել ստորագրել «Արևելյան գործընկերության» շրջանակներում թեկուզ այս՝ «համեստ» փաստաթուղթը, ընդհանրապես պետք է զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Բայց դա մեր որևէ ցավին համադարման չէ: Ոչ էլ՝ եվրոպացի լինելու երաշխիք»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3582 դիտում
20:45 07-11-2016
Նոյեմբերի 12-ին նախատեսված համաքաղաքային ծառատունկին ընդառաջ ավարտվել են նախապատրաստական աշխատանքները
4482 դիտում
10:57 28-11-2017
Լավ է՝ չեն ասում, որ ամեն առավոտ պարտադրված կլինենք խմել նորածինների արյունը. «Առավոտ»
Այս բաժնից
961 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»