Իսրայելն աջակցում է անկախություն ձեռք բերելու հարցում քուրդ ժողովրդի քայլերին. Նեթանյահու
Իսրայելն աջակցում է պետականություն ձեռք բերելու հարցում քուրդ ժողովրդի օրինական ջանքերին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է Tass-ը։
Նեթանյահուի հայտարարությունը նախօրեին տարածել է Իսրայելի աշխատակազմը։
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվելու է անկախության հանրաքվե։ Բաղդադն արդեն իսկ դեմ է արտահայտվել հանրաքվեի անցկացմանը՝ հայտարարելով, որ քրդական իշխանությունների այդ քայլն անօրինական է և հակասում է Իրաքի հիմնական օրենքին։