6790 դիտում
10:51 14-09-2017
Իրաքի Քրդական շրջանը պատրաստվում է անկախության հանրաքվեին. «Ամերիկայի ձայն»
Սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե են անցկացնում քրդերը։ Իրաքի քրդական շրջանի նախագահ Մասսուդ Բարզանին սպառնացել է նույնիսկ, որ Քրդական շրջանն ինքնուրույն կգծի քրդական ապագա անկախ պետության սահմանները, եթե Բաղդադը չճանաչի անկախության օգտին հանրաքվեի արդյունքները։
Իրաքի ազգային ու կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիները, արաբներն ու քրիստոնյաները, որոնք ամենաշատն են տուժել Դաեշի բռնությունների արդյունքում, հավաքվել էին Նինվեի գավառում՝ իրենց աջակցությունը հայտնելու Քրդական շրջանի անկախության հանրաքվեին։
Բարզանին նախազգուշացրել է, որ քրդերը կպայքարեն որևէ ուժի դեմ, որը կփորձի փոխել իրականությունը Քրքուքում։ Նավթի պաշարներով հարուստ Քրքուքը, որի բնակչության հիմնական մասը կազմում են արաբներն ու թուրքմենները, գտնվում է քրդական Փեշմերգայի ուժերի վերահսկողության ներքո, և շիա զինված խմբավորումները հայտարարում են, թե թույլ չեն տալու, որ այս քաղաքը դառնա անկախ քրդական պետության մաս։
Արևմուտքը մտահոգված է, որ Քրքուքի շուրջ այս հակասությունները կարող են տանել դեպի Բաղդադի հետ հակամարտության։ Հարևաններ Թուրքիան, Իրանն ու Սիրիան էլ դեմ են հանրաքվեին, այն մտավախությամբ, որ քրդերի անկախությունն Իրաքում կարող է տարածվել դեպի իրենց երկրներ։
37 միլիոնանոց Իրաքում քրդերը կազմում են բնակչության 2Օ տոկոսը, ժողովուրդ, որը լինելով Մերձավոր Արևելքում բնակչության թվով 4-րդ ամենամեծ էթնիկ խումբը, երբեք չի ունեցել մշտական պետություն։
Սակայն հատկապես Դաեշի դեմ հիմնական գործողություններն իրականացրած քրդերի համար չկա անկախության գնալու ճանապարհին ավելի լավ պահ, քան ճանապարհի ներկա հատվածը, ասում են մեծաթիվ վերլուծաբաններ։
Քրդական շրջանի ղեկավարությունը հայտարարում է, թե հանրաքվեն, որը սեպտեմբերի 25-ին անցկացվելու է շրջանում և շրջանից դուրս գտնվող երեք հատվածներում, այդ թվում Քրքուքում, չի նշանակում անկախության հռչակում։
Այն պարզապես կենտրոնական կառավարության հետ բանակցություններում քրդերին կտա ավելի հաստատուն դիրքեր ու կտրամադրի ամուր աթոռներ։
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4027449.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
6754 դիտում
10:29 30-09-2017
Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեն չի ազդի Հարավային Կովկասում իրավիճակի վրա. «Ամերիկայի ձայն»
2687 դիտում
22:23 11-10-2016
Մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանը և Նովոսիբիրսկի Կենտրոնական շրջանը կհամագործակցեն
2831 դիտում
09:37 11-10-2019
Ծանր մարտեր են ընթանում Սիրիայի քրդական ու Թուրքիայի բանակային ուժերի միջև․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
961 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»